пятница, 30 января 2015 г.

Րաֆֆի

Րաֆֆու աշխարհայացքը պարունակում է  լուսավորական ռոմանտիզմից մինչև  պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869 - 70, հրտ. 1882 - 83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ՝ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։
Րաֆֆու Սամվել Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհի Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։

четверг, 29 января 2015 г.

Հայ ռոմանտիկներԽաչատուր Աբովյան.

Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն, թեև իր կենդանության օրոք նա տպագրել է միայն «Նախաշավիղ կրթության» դասագիրքը, իսկ նրա ձեռագրերը երկար ժամանակ անհայտ է մնացել լայն ընթերցարանի համար։ 1858թ. լույս է տեսնում նրա «Վերք Հայաստանի» պատմավեպը, իսկ խորհրդային տարիներին Գիտությունների Ազգային Ակադեմիան 1948—1961 թթ. կազմեց Աբովյանի երկերի՝ 10 հատորից բաղկացած ժողովածուն, որոնք գրեթե հանրագիտարաններ են, քանի որ իրենց մեջ պարունակում են տարբեր նամակներ, հոդվածներ...
Աբովյանի առաջին բանաստեղծությունները, որոնք գրված են գրաբարով, արտացոլել են նրա ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վսւյելչութեանց հայրենեաց իմոց» (1824), «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց» (1824) և այլն)։ Պարսկական բռնակալության մղձավանջն ապրած բանաստեղծը երազել է հայրենիքի անցած փառքը և կորցրած պետականությունը վերականգնելու մասին։ 20-ական թթ. վերջերին Աբովյանը գրել է սիրո և կարոտի տաղեր, որոնք ուշ միջնադարի հայ տաղերգուների (Բաղդասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Սիմեոն Երևանցի, Ահարոն Վարդապետ) և ժողովրդական գուսանների ստեղծագործական փորձի յուրատեսակ համադրություն էին։ Դորպատյան տարիներին մտորել է գեղարվեստական գրականությունը համապատասխանեցնել նոր ժամանակի պահանջներին, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնել գրականության լեզու։ «Սուգ հարազատ և ծնողասեր որդվո» (1835), «Տաղ հրաժարական» (1836) և այլ բանաստեղծություններ այդ ձգտումն իրականացնելու առաջին փորձերն էին։ Աբովյանը հայ քնարերգությունը լիցքավորել է հասարակական-քաղաքական բարձր գաղափարներով, խոհականությամբ և դրամատիզմով։ Նրան տանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի ու աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալից սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Երեկոյ», «Առ էմ. Կ.», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831—35 թթ.)։ Ետդորպատյան տարիների ստեղծագործությունները սերտորեն առնչվում են Աբովյանի լուսավորական նպատակներին։ Առակների միջոցով նա ջանացել է բարոյապես ազնվացնել մարդկանց («Պարապ վախտի խաղալիք»)։ «Հազարփեշեն» պոեմում ծաղրել է ցարական պաշտոնեությանը, ձգտել ժողովուրդների փոխադարձ ճանաչման։
Հետագա ստեղծագործություններում Աբովյանը երագել է բանական հասարակության մասին, որը նրա համոզմամբ պետք է ազատ լինի կրոնական կաշկանդումներից, մարդիկ պետք է թեթևացնեն միմյանց հոգսն ու ցավը, ճանաչեն միայն սիրո, եղբայրության ու բարեկամության կրոնը։

Հայ հին բանահյուսություն- Սասունցի Դավիթ

«Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը պատկանում է մարդկության ստեղծած ամենահանճարեղ գեղարվեստական գործերի թվին. այն միջնադարի հայ մշակույթի պատմության մեջ բազառիկ տեղ է գրավում:
  «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի պատումներից մեկն առաջին անգամ գրի է առնվել և հրատարակվել 1874 թվին, «Գրոց ու բրոց» և «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով գրքում: Էպոսի հայտնաբերողը և գրքի հեղինակը հայ բանահավաքության ռահվիրան՝ Գարեգին Սրվանձտյանն էր: Սրվանձտյանն իր գրքում «Սասունցի Դավթի» գրի առնելու առթիվ պատմում է, որ երոք տարի հետամուտ է եղել այն լրիվ իմացող գտնելու համար և միայն 1873 թվին հանդիպել է Մշո դաշտի Առնիստ գյուղից Կրպոյին, որի պատմվածքը  «Սասունցի Դավթի» մասին հաջողվել է գրի առնել:
  Սրվանձտյանը, որը շատ լավ ծանոթ էր ժաղավրդական բանահյուսության առանձնահատկություններին, իսկույն նկատել է, որ «Սասունցի Դավիթը» բացառիկ գեղարվեստական արժեք ունեցող ժողովրդական վեպ է(էպոս): Բայց նա միաժաման մտածում էր, որ կարող են գտնվել շատ բանասերներ, որոնք այդ գործի արժեքը չեն ըմբռնի: Այդ մասին նա գրել է. «Այս գործիս հրատարակությունը հասկացողին համար արժեք կունենա. բայց կարծեմ արհամարողներ ավելի պիտի լինեն և այպանողներ ոչ միայն այս գրվածի կտորը, այլ ամբողջ սույն գրքույկը, ընդոր և իմ անձը: Ասոնք չհասկացողներն են»:
  Ճիշտ է Սրվանձտյանից հետո գտնվեցին ժողովրդական բանահյուսության գնահատողներ, որոնք հետևելեվ նրա օրինակին գրի առան «Սասունցի Դավիթ» էպոսի ուրիշ շատ պատումներ(երկրորդ պատումը գրի առավ Մ. Աբեղյանը 1889 թվին), բայց նա իրավացի էր, երբ գրում էր, թե «արհամարողներ ավելի պիտի լինեն»: Իրոք, անցյալի հասարակության մեջ մի այսպիսի իսկական հայրենասիրական գործ չէր կարող լիարժեք գնահատկան ստանալ: «Սասունցի Դավիթ» էպոսի մեծ արժեքը գնահատվեց միայն սովետական հայրենիքում:
  Հայ ժողովրդական մեծ էպոսի ավելի քան հարյուր պատում մինչև այժմ գրի է առնված. դեռ էլի հայտնաբերում են նոր պատումներ: Դրանց ասացողները բոլորն էլ աշխատավոր գյուղացու ծոցից ելած, պատմելու բնատուր շնորքով օժտված անձնավորությոևններ են, որոնք սերնդից սերունդ պահպանելով ժաղավրդի այդ մեծագույն ստեղծագործությունը՝ հասցրել են մինչև մեր օրերը: 1939 թ. Սովետական Միությունում մեծ շուքով նշվեց «Սասունցի Դավթի» հազարամյակը: Այդ կապակցությամբ կազմվեց էպոսի համահավաք տեքստը:
  Էպոսի համաշխարհային պատմության մեջ «Սասունցի Դավիթը» այն բացառիկ նմուշներից է, որ մարդկությանը հասել է գրի առնվելով անմիջապես ժաղավրդական ասացողների բերանից: Այս իմաստով այն շատ մեծ նշանակություն ունի ժողովրդական էպոսի էության վրաբերյալ տեսական ընդհանրացումներ կատարելու գործում:
  Ինչպես ամեն մի ժողովրդական էպոս, այնպես էլ «Սասունցի Դավիթը»  ժողովրդի կյանքի հանգամանքների ու պատկերացումների, պատմական իրական եղելությունների գեղարվեստական խոր ընդհանրացումն է: Էպոսի մեջ սովորաբար չի պահպանվում պատմական անցքերի ժամանակագրությունը և կոնկրետ նկարագիրը. այնպես որ Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կռիվը, Դավթի տարած հաղթանակը արաբների դեմ իր ազատության և անկախության համար հայ ժողովրդի մղած բազնաթիվ հերոսական կռիվների ընդհանրացումն է. դեռ ավելին, Դավթի տարած հաղթանակը առհասարակ օտար  տիրապետության ու ֆեոդալակման կեղեքման դեմ տարբեր ժամանակներում հայ ժողովրդի մղած պայքարի  ու տարած հաղթանակների ընդհանրացումն է:
  Թեպետ «Սասունցի Դավթի» հիմնական դրվագները արտացոլում են արաբական խալիֆաթի դեմ 7-9_րդ դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, բայց և այնպես էպոսում հարատևել են նաև շատ հին էպիկական զրույցների հերոսներ(Շապի արքան և այլն), ինչպես և հիշյալ դարերից  շատ հետո կատարված իրադարձությունների արձագանքներ, դրանց հետ կապված պատմական անձնավորությունների վերաբերյալ հիշողություններ(Պապը ֆրանկին- Հռոմի պապը, խաչակիրների Արևելք կատարած արշավանքների հետ կապված պատկերացումներ և այլն):
  «Սասունցի Դավթի» գեղարվեստական մեծության ամենաակնհայտ արտահայտությունը նրա բովանդակության և սյուժետային ընդգրկման արտակարգ հարստությունն է: Հայ ժողովրդական էպոսը անչափ հարուստ է բազմաբնույթ այնպիսի դեմքերով, որոնք ինքնըստիքյան հիանալիորեն արտհայտում են նրա պատմական-սոցիալական էությունը և բնութագրում են հերոսներին:
  Այս դեպքերը պատումներում այնքան մեծաթիվ են, բազմազան ու հարուստ, որ ոչ մի համահավաք տեքստ դրանք չի կարող ընդգրկել, մանավանդ, եթե սրան ավելացնենք և այն, որ տարբեր պատումների համար բնորոշ ու ընդհանրակություն ունեցող դրվագներն էլ ըստ ասացողների անսահման բազմազան են իրենց բանաստեղծական հնարանքներով, տարբեր բարբառներին հատուկ լեզվական գունագեղությամբ ու պատկերավորման արտահայտչական միջոցներով:

вторник, 30 декабря 2014 г.

Մուրացան

Իրականության մեջ չգտնելով իր իդեալները՝ Մուրացանը հայացքն ուղղում է դեպի պատմական անցյալը։ «Գևորգ Մարզպետունի» (1896) վեպը նրա ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է. արտացոլելով X դ. Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները, Մուրացանը ցույց է տալիս անձնական երջանկության և պարտականության ողբերգական ներհակությունը Աշոտ Երկաթ թագավորի կերպարում։ Ըստ Մուրացանի, թագավորը, այսինքն՝ պատմական անհատը, իրավունք չունի ազատ լինելու, իսկ ազատ անհատը՝ թագավոր։ Այս տեսակետից սպարապետ Գևորգ Մարզպետունին մարմնավորում է գրողի իդեալը։
«Անդրեաս երեց» պատմավեպի սյուժեն վերցված է Հայաստանում XVII դ. սկզբի պարսկական տիրապետության շրջանի իրադարձություններից, պատկերում է Ագուլիսի դպրոցի վերակացու Անդրեաս երեցի նահատակությունը՝ հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու։
«Տիկին Փիլարյանի վիշտը» (1897), «Պսակների բողոքը» (1899), «Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին» (1902) պատմվածքներում գրողը սուր ծաղրի է ենթարկում լիբերալիզմի գաղափարախոսներին։ «Խոջիվանքում» (1886), «Հանելուկը լուծվեցավ» (1890), «Երկուսից որը» (1891), «Մարդը մտադրվում է, իսկ կինը կարգադրում» (1897), «Ցպահանջ» (1899) պատկերներում բացահայտվում են մարդկային հոգեբանության տարերքում թաքնված անբացատրելի պարադոքսները։
Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ Մուրացանը թեև ականատես եղավ այդ դպրոցի քայքայմանը, սակայն մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները՝ նա վավերացրեց մի ամբողջ պատմաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին։

воскресенье, 1 июня 2014 г.

Նամակ հավերժական թշնամուս...

Բոլոր մարդիկ էլ նույնն են, նրանք նման են արտաքնապես, շատ դեպքերում էլ նաև ներքինով: Սակայն չգիտես ով որոշել է, որ բոլոր մարդիկ պետք է հանդես գան տարբեր խմբավորումների մեջ, այսպես ասած ազգերի և պետություների: Բոլոր ազգերն էլ ունեն տարբեր հարաբերություններ միմյանց միջև: Օրինակ իմ և իմ ազգի թշնամին համարվում է ամբողջ թուրք ազգը: Նա իմ դեմ անձնական ոչինչ չի արել, սակայն ես մանկուց այնպես եմ դաստիարակվել, որ այն տարիքից ,երբ սկսել եմ իրերը տարբերել իրարից մինչև հոգուս խորքը ատել եմ նրանց: Այդ ժամանակ դեռ չէի հասկանում,թե բանն ինչումն է և ինչի համար նրանց չեմ սիրում:Հիմա ես մեծացել եմ և հասկանում եմ, որ նրանց նախապապերը կոտորել են մեր նախապապերին և նրանց պատճառով ես հիմա ապրում եմ ոչ թե մեծ, այլ` մի փոքր հողակտորի վրա, որն անվանում են Հայաստան:

суббота, 31 мая 2014 г.

Մաթեմատիկա. Նախագծեր


Նախագիծ 1
Բնութագրեք աստիճանային ֆունկցիան, գծեք գրաֆիկը, բերեք հավասարումների, անհավասարումների օրինակներ:
y=xa
Ֆունկցիայի բնութագրիչները.
1. Որոշման տիրույթ
D(f)=R
2. Արժեքների բազմություն
E(f)= (−,)
3. Աճման միջակայքերը
Ֆունկցիան աճում է ամբողջ թվային առանցքը:
4. Նվազման միջակայքերը
Ֆունկցիան չի նվազում:
5. Ֆունկցիայի մինիմումները և մաքսիմումները
Ֆունկցիան 0-է միայն f(0)=0-ի ժամանակ, չունի մինիմումնար ու մաքսիմումներ:
6. Ֆունկցիայի գրաֆիկը:

       n=0     n=1     n=2     n=3     n=4     n=5
Նախագիծ 2
Բնութագրեք ցուցչային ֆունկցիան, գծեք գրաֆիկը, բերեք հավասարումների, անհավասարումների օրինակներ:
Ցուցչային ֆունկցիայի բնութագրիչները.
1. Որոշման տիրույթ
d(f)=R
2. Արժեքների բազմություն
e(f )= (0,)
3. Աճման միջակայքերը
Ցուցչային ֆունկցիան աճող է եթե a >1
4. Նվազման միջակայքերը
Ցուցչային ֆունկցիան վվազող է եթե 0<a<1
5. Ֆունկցիայի մինիմումները և մաքսիմումները
Ցուցչային ֆունկցիան չունի զրոներ,մեծագույն և փոքրագույն արժեքներ:
6. Ֆունկցիայի գրաֆիկը:

Նախագիծ 3
Բնութագրեք լոգարիթմական ֆունկցիան, գծեք գրաֆիկը, բերեք հավասարումների, անհավասարումների օրինակներ:
y = loga х
Ֆունկցիայի բնութագրիչները.
1. Որոշման տիրույթ
D(f)=(0,∞)
2. Արժեքների բազմություն
E(f)= (−∞,∞)
3. Աճման միջակայքերը
Ֆունկցիան աճող է, երբ x > 0:
4. Նվազման միջակայքերը
Ֆունկցիան նվազող է, երբ 0 < a < 1:
5. Ֆունկցիայի մինիմումները և մաքսիմումները
Ֆունկցիան չունի մինիմումներ և մաքսիմումներ:

6. Ֆունկցիայի գրաֆիկը:

среда, 28 мая 2014 г.

ՀՀ էներգետիկան

Հայաստանի Հանրապետության էներգետիկան ունի երկրի համար առանցքային նշանակություն՝ էներգետիկայի, տնտեսկան, միջազգային դիրքի, և շատ այլ հարցերում:                                           Հայաստանի Հանրապետության էներգետիկական ոլորտը մեծ ժառանգություն է ստացել Սովետական Միությունից (էլեկտրակայաններ և այլն), սակայն՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում սկսվեց մեծ ճգնաժամ, որից հետո շատ դժվար ստացվեց վերականգնվեց էներգետիկական ոլորտը:                                                                                                                        ՀՀ-ի էներգիայի ամենամեծ աղբյուրը դա Մեծամորի ատմակայանն է, միակը տարածաշրջանում: Այն կառուցվել է 1979 թ.,  ապահովում է երկրի էներգիայի մոտ 29%-ը: Ատոմակայանի աշխատանքի համար անհրաժեշտ է միջուկային վառելիք, որը բերվում է Ռուսաստանի Դաշնությունից, օդային տրասպորտով: Հայաստանի Հանրապետությունը ատոմակայանի միակ սեփականատերն է, սակայն, կառավարվում է Ռուսական UES ընկերության կողմից:                       ՀՀ-ում գործում են Երևանի ՋԵԿ-ը և Հրազդանի ՋԵԿ-ը, աշխատում են գազով, սակայն հնարավորություն ունեն աշխատելու մազութով: Ապահովում են էներգիայի մոտ 42%-ը:                 ՋրԷԿ-երը ապահովում են ՀՀ էներգիայի մոտ 30%-ը: Օգտագործվում է Հրազդան և Որոտան գետերի համարյա թե ամբողջ պոտեցիալը, սակայն գրեթե չի օգտագործվում Փամբակ-Ձորագետ-Դեբեդ խոշոր գետային համակարգի ռեսուրսները, բացառությամբ Ձորագետի ՋրԷԿ-ի:                                                     Շրջակա միջավայրի վրա ամենաքիչ ազդեցությունը թողնում են այլընտրանքային էներգիայի աղբյուրները, որոնք սակայն Հայաստանում կազմում են փոքրամասնություն: Սկսենք ՋԷԿ-երից.ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով: Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: ՋԷԿ-էրը անընդհատ ավելացնում են ածխածնի քանակը:ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածի սպառման խոշոր աղբյուր: ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման նպատակով: Սովորաբար այդ նպատակների համար ջուրը վերցվում է որևէ մակերևույթային աղբյուրից (լճից, ջրամբարից, գետից) և օգտագործվելուց հետո վերադարձվում է նույն աղբյուրին: Այս պրոցեսի շնորհիվ հսկայան քանակությամբ ջերմություն է բերվում ջրամբար, առաջացնելով ջերմային աղտոտում: 
ԱԷԿ-ները մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում քան ՋԷԿ-երը, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը:Չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր ԱԷԿ-ները շրջակա բնակչության լիարժեք անվտանգության համար իրականացվում է պաշտպանություն հեռավորությամբ, այսինք` ԱԷԿ-ները կառուցվում են բնակավայրերից զգալի հեռավորությամբ, այնուամենայնիվ բնակչության առողջության վրա ազդեցությունից խուսափելն անհնար է:Ավելի բարդ է բարձր ակտիվություն ունեցող հեղուկ և պինդ թափոնների մաքրման և պահեստավորման հիմնահարցը: Դժվարությունն այն է, որ այսպիսի ճառագայթաակտիվ թափոնները չեն կարող արհեստականորեն չեզոքացվել: Առայժմ ճառագայթաակտիվության վերացման միակ միջոցը դրանց տրոհումն է, որը կարող է տևել երկար տարիներ: Այդ պատճառով բարձր ակտիվություն ունեցող թափոնները պետք է հուսալիորեն թաղվեն այդ նպատակով հատուկ հարմարեցված խցերում:Որոշ երկրներ. մասնավորապես Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, իրականացնում են թափոնների թաղում հատուկ կոնտեյներում`իջեցնելով դրանք ծովերի և օվկիանոսների հատակները: Թափոնների թաղման այսպիսի եղանակը կենտեյներների քայքայման դեքում ահռելի վտանգ են ներկայացնում ծովերի ու օվկիանոսների ռադիոակտիվ աղտոտման առումով: 
ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման պրոցեսը էկոլոգիապես անվնաս է: ՀԷԿ-երի սարքավորումների նորմալ վիճակում գտնվելու դեպքում շրջակա միջավայր արտանետումներ չեն դիտվումսակայն ամեն դեքում ՀԷԿ-երը ևս թողնում են  իրենց բացացասականհետևանքները բնության վրաԼուրջ հիմնախնդիրներից մեկն այն է, որ ՀԷԿ-երի կառուցումը հանգեցնում է հողային տարածությունների ջրածածկման: Շատ հաճախ, ՀԷԿ-եր կառուցված վայրերում ականատես ենք լինում հողերի տեղատարման (էրոզիա) երևույթի:Հսկայական ջրամբարները` ինչպիսիք են, Կարիբան (Կանադա), Բրատսկը (Ռուսաստան), Նասերը (Եգիպտոս) ,  Գուրին(Վենեսուելա)  և այն, ազդում են նաև կլիմայի ձևավորման վրա: Խոշոր ջրամբարների շնորհիվ տվյալ հատվածում ավելի ինտեսիվ է դառնում գոլորշիացումը, ինչը նպաստում է տվյալ տարածքւոմ տեղումների քանակի աճին, նպասում օդի խոնավության բարձրացմանը և հաճախակի մառախուղների առաջացմանպատճառ դառնում, մի խոսքով հանգեցնում եմ ընդհանուր կլիմայի փոփոխության:
Ռուսաստանի Դաշնությունում ջրամբարների շահագործման փորձը ցույց է տալիս, որ մերձափնյա շրջաններում տեղումների քանակը զգալիորեն փոքրանում է, իսկ խոշոր ջրամբարների գոտում միջին տարեկան ջերմաստիճանի նվազում: 
ՀԷԿ-երի կառուցման հետևանքով հսկայական, երբեն էլ անդառնալի կորուստներ են հասցվում բուսական ու կենդանական աշխարհին:
ՀԷԿ-ի ամբարտաակի կառուցումը խոչնդոտում եմ ձկների ազատ տեղաշարժին և ձվադրմանը: Շատ հաճախ ականատես ենք լինում ձկնատեսակների քանակի կտրուկ նվազման կամ իսպառ վերցման:
ՀԷԿ-երի առաջացրած բացասական հետևանքներին ցավոք սրտի ականատես ենք լինում նաև ՀՀ-ում: 
ՀՀ-ն ունի այընտրանքային էներգետիկայի զարգացման համար շատ կարևոր նախադրյալներ: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման համար Հայաստանում տարվում են շատ լուրջ աշխատանքներ: Ամենակարևոր և ամենամեծ պոտենցիալ ունեցող ոլորտները՝ հիդրո կամ ջրային, քամու, գեոթերմալ և արևային էներգետիկա: ՀՀ ամբողջ հիդրոպոտենցիալի օգտագործումով Հայաստանը կարող ե ստանալ երկրի եներգիայի 50%-ը: Հայաստանում գործում է միայն մեկ քամու էլեկտրակայան Լոռու մարզում: Հայաստանը ԵՄ INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր է։ Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկ անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների կոնվերգենցիա (միավորում) Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա, էներգետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում։ 
Ինչպե՞ս խնայել էներգիան.
Տանը. գլխավոր պայմանը՝ ռացիոնալ օգտագործումն է, օրինակ՝ եթե մենք խաղում ենք համակարգիչ, անջատենք հեռուստացույցը, որը չենք նայում: Անջատենք այն սենյակների լույսը, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա: Լավ կլիներ, եթե շուտով բոլոր տների տանիքներում դրված լինեին ԱրևայինԷԿ-ներ լինեն: