понедельник, 16 декабря 2013 г.

Գլոբալ Տաքացում

Ես որոշեցի ընտրել «Գլոբալ Տաքացումը» , քանի որ ըստ ինձ դա է ժամանակակից մարդկության գլխավոր խնդիրն է։
Այդ խնդիրը պետք է լուծի մեզանից յուրաքանչյուրը։Առաջին հայացքից անհավանական է թվում, որ մեր մոլորակը շրջապատող բարակ «թաղանթը» կարող է ինչ-որ չափով ազդել այնպիսի գլոբալ բանի վրա՝ ինչպիսին Երկրի կլիման է։ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խումբը Մեծ ութնյակի երկրների Ազգային գիտական ակադեմիաները համոզված են , որ 19-րդ դարի վերջերից սկսած Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է 0,6 աստիճան ցելսիուս ± 0,2 աստիճան ցելսիուս , և որ « տաքացումը հիմնականում մարդու գործունեության հետևանք է » , ինչն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով , ինչպիսք են ածխաթթու գազը և մեթանը : Էլեկտրակայանների , ավտոմեքենաների , գործարանների և մարդկության կողմից ստեղծված աղտոտման այլ աղբյուրները միասին մեկ տարվա ընթացքում մթնոլորտ են արտանետում մոտ 22 մլրդ տ ածխաթթու և ջերմոցային այլ գազեր : Պարարտանյութերի գոլորշիները , ածուխի այրումը և մյուս աղբյուրները տարվա ընթացքում առաջացնում են մոտ 250 մլն տ մեթան : Ի դեպ , նախաինդուստրիալ շրջանից ` 18-րդ դարի կեսերից սկսած , ջերմոցային գազերի համակենտրոնացումը 31 % -ից դարձել է 149 % : Վերոնշյալ պատճառներից բացի գիտնականների մի խումբ էլ պնդում է , որ գլոբալ տաքացումը առաջանում է արևի ակտիվության փոփոխության հետևանքով : Սակայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի 3-րդ զեկույցում նշված է , որ արևային ակտիվությունը կարող էր համարվել ջերմաստիճանային փոփոխությունների պատճառ միայն մինչև 1950 թ . , քանի որ դրանից հետո արևի ընդհանուր ազդեցությունը գրեթե 0 - ի է հավասար :Սակայն նաև պետք է ավելացնել , որ այդ հարցում քիչ չէ նաև անասունների մեղքը։ Նրանց արտանետած նյութերը շատ մեծ ազդեցություն են թողնում։ Տարեց տարի նրանց գլխաքանակը աճում է և , դա նույնպես մարդու մեղքն է։
Գլոբալ տաքացումը կանխելու ամենալուրջ որոշումը 1997 թ . դեկտեմբերին ընդունված Կիոտոի պայմանագիրն է : Ստորագրելով այն ` մասնակից կողմերը պարտավորվեցին մինչև 2013 թ . նվազեցնել 5 տեսակի վնասակար գազերի արտանետումները 5.2 % - ով : Հնդկաստանը և Չինաստանը կտրականապես հրաժարվեցին իրենց վրա որևէ պարտականություն վերցնել , իսկ ահա Ճապոնիան , Կանադան և Եվրամիության երկրները պարտավորվեցին կրճատել արտանետումները 6-8 % -ով , իսկ ԱՄՆ–ն , որը ամենաշատ էներգիա օգտագործող երկրներից է հրաժարվեց ընդունել այդ պայմանագիրը , ասելով , որ ստորագրելով դա , նրանք կկորցնեն հինգ միլլիոն աշխատատեղ , իսկ դա անթույլատրելի է։ Այն երկրները , որոնց արտանետումները կգերազանցեն նշված շեմը , կարող են գնել այդ տոկոսները ուրիշ երկրներից , որոնք ավելի քրչ են արտանետել , դրանով նաև խթանեցին երկրներին քիչ արտանետել , ինչը հետագայում կարող է վերածվել գումարի։ Սակայն այդ խնդիրը ոչ միայն պետություններինն է , այլ նաև մեր բոլորինս ։ Մեր օրերում հիմնականում բոլորը ունեն ավտոմեքենաներ , սակայն քչերն են մտածում որ ավտոմեքենայի արտանետած նյութերը հետզհետե մոտեցնում են մարդկությանը աղետի որի հետևանքները անդառնալի են , բացի դրանից շատ մեծ վնասներ է բերում նաև այն ամեն ինչը , ինչից պատրաստում են ավտոմեքենաները։ Սակայն գիտնականները գտել են նաև այս խնդրկ լուծումը , նրանք հավատում են , որ 1 դար անց բոլոր փոխադրամիջոցները կաշխատեն միայն այդ վառելիքով , և մարդկությունը վերջապես կձերփազատվի բնաջնջման սպառնացող վտանգից : 

четверг, 5 декабря 2013 г.

Introducing Myself

My name is Edgar Mirzoyan. I am from Armenia.i study in 11th class in Mkhitar Sebastatsi educational complex.In this essay I am going to tell you little bit about me.
Me.
I was born in capital of Armenia , Erevan. Erevan is located in centre of Historical Armenia. Erevan is largest city of Armenia and financial and culture center of Armenia in fact. I love my city , my yard , my friends and everything in my city.
My activities included going to school, playing football, watching television, and playing computer games. I have finished 181 school 3 years ago. In school my favorite lesson is football (physical culture) . I have interested in psychology and therefore i joined the club of psychologists in school. I have many friend in school.
My family.
 I have big family , i live with my parents Samvel and Armine, brother Narek, grandpa Razmik and grandma Eranuhi. I love my family very much. My parents dream for me to become an programmer.
My dreams
I want to become a football player, but due to circumstances my dream will hardly come true. But as my love towards football so great that I want to devote my life to football and become a football trainer and train famous football commands and our national team and win the world cup !!!
Thanks for listening and reading. 

Էկոլոգիա Նախագիծ

1.Ըստ ինձ էկոլոգիա գիտությունը առաջավ անհրաժեշտությունից , նա կօգնի մարդկությանը ճիշտ օգտգործել բնական ռեսուրսներըև չվնասել բնությանը։ Էկոլոգիա գիտությունը իստ ինձ առաջացել է մարդու հետ միասին , դեռ նախնադարյան մարդուց մինչեվ այժմյան «Homo Sapiens»–ը , մարդը գոյատեվել է միմյայն բնության շնորհիվ։ Մարդու գոյատեվման համար անհրաժեշտ է էկոլոգիա գիտութիյունը , մրդ պետք է ուսումնասիրի իր ապրելա–միջավայրը։
2. Այժմյան մարդը ապրում է ոչ այնքան բնական միջավայրում։ Մարդկությունը իր զարգացման ընթացքում վնասում է բնությանը սեփական կարիքները հոգալու համար , սակայն չհասկանալով , որ բնությունը ավելի կարեվոր է քան յուրաքանչյուր ռեսուրս։
3.Մարդու միջամտությունը կառավարելու համար անհրաժեշտ է պետության ղեկավարության կողմից խիստ հետեվողականություն , մեծ չափսերի տուգանքներ և նույնիասկ կալանավորում։
4. Եթե այսպես շարունակվի մարդկությունը իսպառ կվերացնի բնությունը , բայց չէ՞ որ մարդը նույնպես բնության մի մաս է , առանց բնության մարդու գոյությունը անհնար է , մարդ պետք է կանգ առնի։

Եգիպտոս


Եգիպտոս` երկիր հյուսիսային Աֆրիկայում, սակայն ներառելով նաև Սինայի թերակղզին համարվում է
ասիական պետություն։ Տարածքն է 1,001,450 քառակուսի կիլոմետր:
Եգիպտոսն ունի հրաշալի աշխարհագրական դիրք , ունի ելք դեպի ծով , արևելքում սահմանակցում է Իսրաելի հետ , հարավում `Սուդանի իսկ արևմուտքում` Լիբիաի: Հրաշալի Միջերկրական ծովի առողջարանային Ալեքսանդրիա քաղաքից դեպի  արևմուտք երկայնքով ձգվում են ոչ մեծ առողջարանային քաղաքներ, որոնցից շատերը հայտնի են ոչ միայն իրենց հիանալի կլիմայով, լողափերով, ձկնորսությամբ և բադերի որսով, այլև հետաքրքիր պատմական հուշարձաններով:
Եգիպտոսը ունի ծովային սահման Կարմիր ծովի հետ, որը ձգվում է 1000 կմ: Կարմիր ծովը աշխարհի ամենատաք, մաքուր և աղի ծովերից մեկն է: Ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը փետրվարին տատանվում է +18 °C —+26 °C , այդ պատճառով ծովափնյա հանգստի սեզոնը այստեղ տևում է ամբողջ տարին:Կարմիր ծովում Եգիպտոսի հիմնական զբոսաշրջային կենտրոններն են Հուրգադա և Սաֆագա առողջարանները: Կարմիր ծովի հարավային ափում է գտնվում Մարսա Ալամ երիտասարդ և զարգացող առողջարանային քաղաքը: Եգիպտոսի հրաշալի  կուրորտային վայրերից մեկն է համարվում Կարմիր ծովի Սինայի թերակղզին, որը գտնվում է Կահիրեից և Ալեքսանդրիայից քիչ հեռու և նրանց հետ կապվում է հիանալի ավտոմոբիլային ճանապարհով: Հարավային Սինա տանող ճանապարհը անցնում է Սուեզի ջրանցքով, որը բացվել է 1980 թվականի ապրիլին: Սինայում կան շատ լողափեր: Նրա տուրիստական կենտրոններն են համարվում Շարմ Էլ Շեյխը, Դահաբը, Նուվեյբան և Թաբան: Երկրի մակերեվույթը հիմնականում անապատային է , անապատները նույնպես տուրիստների սիրած վայրերից են : Եգիպոսը մեծ եկամուտներ ունի տուրիզմից , սակայն ինչպես նշվեց վերևում ` եգիպտոսը կառավարում է նաև սուեզի ջրանցքը , որից ունի հսկայական եկամուտներ  , նիայն 2011 թվականին ջրանցքի ապրանքաշրջանարությունից ստացված եկամուտը կազմել է $5,22մլրդ : Եգիպտոսը արտահանում է բամբակ ` տնորինում է համաշխարհային բամբակի ռեսուրսների երեք տոկոսը: Եգիպտոսը կախված է ներմուծումից: Տերրոիզմի և միջազգային կրիզիսի պատճառով տուրիզմից ստացված շահույթը ընկել է: Գյուղատնտեսությամբ զբաղվում է հասարակության 32 % , 17 %-ը արդյունաբերությունում , 51 %-ը սպասարկման ոլորտում. 2008 թվականի տվյաներուվ  աշխատազուրկ է բնակչության 8,4 %-ը , աղքատությունը կազմում է 20 % : 2008 թվականին ապրանքաշրջանարությունը կազմել է 29,9 մլրդ դոլլար հիմնական ապրանքներն են ` նավթ և նավթամթերք, բամբակ, տեքստիլ:
Հիմնական գնորդնորն են ` Իտալիա 10,3 %, ԱՄՆ 7,7 %, Իսպանիա 6,7 %, Սաուդյան Արաբիա 5 %:
Ներմուծումը 2008 թվականում `56,6 մլրդ դոլլար.`  սնունդ, քիմիական ռեսուրներ , տեխնիկայան ռեսուրսներ , փայտամթերք , վառելիք:
 Հիմնական ներմուծողներ ` ԱՄՆ 10,6 %, Չինաստան 10,2 %, Իտալիա 7,5 %, Գերմանիա 7 %, Սաուդյան Արաբիան 6 %:
Եգիպտոսը սրված հարաբերությունների մեջ է իր 3 հարեվաններից երկուսի հետ ` Սիդանի հետ Հալիբայի եռանկունու պատճառով , որը հիմա գտնվում է եգիպտոսի տիրապետության տակ և Իսրաելի ` որի հետ պատերազմել է 1979 թվականին , հաշտության պայմանագիրը գործում է մինչ այսօր , սակայն Եգիպտոսը մինչ այսոր զգույշ է Իսրաելի հետ հարաբերություններում: Եգիպտոսը ակտիվ հարաբերուռյունների մեջ է Ռուսաստանի , ԱՄՆ-ի և Ղազախստանի հետ:
Բնակչության ավելի քան 90%-ը դավանում է իսլամ, շուրջ  10%-ը` ուղղափառ քրիստոնյաներ են (Ղպտիներ): Եգիպտոսի պետական լեզուն արաբերենն է, սակայն սպասարկման ոլորտում աշխատող շատ բնակիչներ խոսում են նաև անգլերեն և ֆրանսերեն: