пятница, 31 января 2014 г.

Դիջի-էկո ձմեռ. Օր յոթերորդ.

Այսօր երբ գնացի իմ կերամանի մոտ նկատեցի որ կերը պակասել է , գնացի տուն , վերցրեցի գնածս կերը և ավելացրեցի կերամանի մեջ: Ցավոք սրտի ոչ մի հետաքրքիր դեպք տեղի չունեցավ:

четверг, 30 января 2014 г.

Դիջի-էկո ձմեռ. Օր վեցերորդ.

Այսոր ոչ մի արտարոց դեպք տեղի չի ունեցել , ես միայն մի քիչ կեր ավելացրեցի , ցավոք սրտի այսոր թռչունները այդքան էլ շատ կեր չէին կերել:

среда, 29 января 2014 г.

Դիջի–էկո ձմեռ. Հինգերորդ օր.

Այսոր , երբ մոտեցա կերամանին , նկատեցի , որ կերամանի վրա ձյուն է նստել , որոշեցի առանց ծառ բարձրանալու թափ տալ հավաքված ձյունը առանց ծառ բարձրանալու։Դա ինձ մոտ ստացվեց , և նույնիսկ այսպես բռնած կեր ավելացնել։Կերը բավականին պակասել էր , ինչը վկայում է նրա մասին , որ իմ կերամանը ծառայում է իր նպատակին , իսկ ես չեմ կարողանում լուսանկարել նրանց։

вторник, 28 января 2014 г.

Դիջի-էկո ձմեռ. Չորրորդ օր.

Այսօր , երբ մոտեցա կերամանին նկատեցի , որ երկու թռչուններ նստած էին կերամանի վերևում: Ես հեռու գնացի , նստեցի , և սկսեցի հետևել նրանց: Միայն նրանցից մեկը մոտեցավ և մի փոքր կերավ: Երբ նրանք հեռացան , ես կեր ավելացրեցի և գնացի:

понедельник, 27 января 2014 г.

Դիջի-էկո ձմեռ. Երրորդ օր.

Այսօր երբ գնացի կեր ավելացնելու կերամանի մեջ , հանկարծ նկատեցի , որ մի ճնճղուկ կեր է ուտում իմ կերամանից , ես շատ ուրախաց երբ իմ աչքով տեսա , որ իմ կերամանը օգուտ տալիս է , չնայած մինջ այս ընկերներս ասել էին , թե տեսել են թե ինչպես է մի թռչուն հաց ուտում իմ կերամանից: Բայց ցավոք սրտի , մինչև ես հանեցի դործիքս որպեսզի նկարեմ ճնճղուկը փախավ: Չնայած նրան , որ ես չկարողացա նկարել ճնճղուկին , համարում եմ դիջի-էկո ձմեռային երրորդ օրը կայացած:

воскресенье, 26 января 2014 г.

Դիջի-էկո ձմեռ. Երկրորդ օր

Երբ այսօր գնացի կերամանիս մեջ կեր ավելացնելու , կերամանը տեղում չգտա , ինչ որ մեկը այն գցել եր։ Սակայն իմ զայրույթը երկար չտեվեց , ես գտա իմ կերամանը հինգ մետր այն կողմ։ Ես վերցրեցի , չորացրեցի և կեր ավելավրեցի կերամանի մեջ։ Ցավոք սրտի երկրորդ օրը այդքանել լավ չսկսվեց։

суббота, 25 января 2014 г.

Դիջի-էկո ձմեռ. Առաջին օր:

Բարև կրթահամալիր: Կմտածեք թե խաբում եմ , եթե ասեմ որ վաղուց էի ուզում նման մի բան անել , սակայն դա իրոք այդպես է , սակայն խոստովանեմ , որ Դիջիթեքը ինձ համար մի շարժիչ ուժ դարձավ իմ նպատակները իրագործելու հարցում:
Որպես կերակրամանի պրոտոտիպ ընտրեցի http://www.ocy.ru/2011/11/07/dostupnaya-ornitologiya կայքում գտնված կերամանների օրինակներից մեկը , այն պատճառով որ այն շատ մոբիլ է , նաև շատ հեշտ ք պատրաստելը.
Մկրատի օգնությամբ հեշտությամբ կտրեցի և պատրաստեցի կերամանը:



Անուհետև գնեցի կերը.

Որոշեցի կախել կերամանը մեր բակի ծառից , որպեսզի հետևելը հեշտ լինի





Գործը բարեհաջող ավարտին հասցնելուց հետո , տան ճանապարհին հանդիպեցի թռչունների , որոնք գետնի վրա ուտելիք էին ման գալիս և որոշեցի նրանց ևս կերակրել:

Այսքանով ավարտեցի իմ Դիջի-էկո ձմեռային առաջին որը: