воскресенье, 1 июня 2014 г.

Նամակ հավերժական թշնամուս...

Բոլոր մարդիկ էլ նույնն են, նրանք նման են արտաքնապես, շատ դեպքերում էլ նաև ներքինով: Սակայն չգիտես ով որոշել է, որ բոլոր մարդիկ պետք է հանդես գան տարբեր խմբավորումների մեջ, այսպես ասած ազգերի և պետություների: Բոլոր ազգերն էլ ունեն տարբեր հարաբերություններ միմյանց միջև: Օրինակ իմ և իմ ազգի թշնամին համարվում է ամբողջ թուրք ազգը: Նա իմ դեմ անձնական ոչինչ չի արել, սակայն ես մանկուց այնպես եմ դաստիարակվել, որ այն տարիքից ,երբ սկսել եմ իրերը տարբերել իրարից մինչև հոգուս խորքը ատել եմ նրանց: Այդ ժամանակ դեռ չէի հասկանում,թե բանն ինչումն է և ինչի համար նրանց չեմ սիրում:Հիմա ես մեծացել եմ և հասկանում եմ, որ նրանց նախապապերը կոտորել են մեր նախապապերին և նրանց պատճառով ես հիմա ապրում եմ ոչ թե մեծ, այլ` մի փոքր հողակտորի վրա, որն անվանում են Հայաստան: