пятница, 21 февраля 2014 г.

Կորտասար «Ճաշից հետո»

Կորտասարի պատմվածքներից որոշեցի կարդալ «Ճաշից հետո» պատմվածքը. Չգիտեմ թե ինչու, ամենայն հավանականությամբ ինձ դուր եկավ պատմվածքի անվանումը: Առաջին իսկ տողերից հասկացա, որ այս պատմվածքը հասկանալու համար պետք է ամեն մտքից հետո կանգ առնել և խորհել: «Ճաշից հետո»-ի հերոսի կյանքը դժվարացնում էր հենց ինքը՝ հերոսը, նա չէր պայքարում իր գլխավոր թշնամու՝ հասարակության դեմ: Նա ապրում էր ոչ իր ուղով, նա շեղվում էր իր ուղուց միմյայն հոր թարս հայացքի պատճառով: Նա ապրում էր մտածելով, թե ինչ անի, որ իր ծնողներին դուր գա.
Ո՞վ գիտի` իˉնչ աչքերով են ինձ նայելու հայրիկն ու մայրիկը, երբ նրան տեսնեն իմ
ձեռքին: Իհարկե, գոհ են մնալու, որ ես տարել եմ նրան կենտրոն` ման ածելու. ծնողները միշտ այդպիսի բաներից գոհ են լինում:
Ըստ ինձ Կորտասարը չի գրում, թե ինչ էակ է պատմվածքում, այն պատճառով, որ նա չի կարևորել այդ մանրուքները, ինչը ավելի է ընդգծել գլխավոր իամստը՝ մարդու կախվածությունը հասարակությունից:

понедельник, 10 февраля 2014 г.

Ինչպես ստեղծել առողջ հասարակություն.

Հետաքրքիր հարց է, այս հարցին պատասխանելու համար նախ պետք է իմանանք, թե ինչ է նշանաում հասարակություն։Հասարակությունը՝ անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբն է։ Այսինքն, հասարակություն գոյություն ունենալ չի կարող առանց անհատի։ Առողջ հասարակություն ունենալու համար պետք է, որպեսզի նրանում գտնվող անհատը առողջ լինի։ Իսկ, որպեսզի անհատները, այսինքն մենք, առողջ լինենք, պետք է մենք բոլորս մեր հասարակությունում տեսնենք միայն լավը, ամեն ինչում փնտրենք պլյուսներ և տարածենք բարին։ Ըստ ինձ, եթե մեզնից յուրաքանչյուրը հետևի այս խորհուրդներին, շատ շուտով մենք բոլորս կապրենք առողջ հասարակությունում, որտեղ կա միայն բարին և  լավը։

воскресенье, 2 февраля 2014 г.

Դիջի-էկո-ձմեռ. դիջիթեքյան նախագծի ամփոփում


Հանրակրթական Դիջիթեքին որոշեցի մասնակցել Դիջի-էկո-ձմեռ անվանակարգով: Ահա թե ինչ եղավ դրա արդյունքում:


Իսկ նախագծի օրագիրը` մանրամասներով` իմ բլոգի այլ նյութերում:
Հղումներ.