среда, 9 апреля 2014 г.

Իրավական ակտ

Իրավական ակտերն լինում են նորմատիվ, անհատական և ներքին:
Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական փաստաթուղթ է, որը ուղղված է իրավական նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը
Իրավական ակտը նորմատիվ է այն դեպքում, երբ պարունակում է առնվազն մեկ իրավական նորմ:
Նորմատիվ իրավական ակտ է համարվում նաեւ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտը, նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների իրավական նորմ չպարունակելու դեպքում:

ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտեր կարող են ընդունել՝
Ժողովուրդը (հանրաքվեի միջոցով),Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ կարգավորող հանձնաժողովներ), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության նախարարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարները (այսուհետ՝ նախարար), ինչպես նաեւ մարզպետները, Երեւանի քաղաքապետը, համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը(Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում).
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը` օրենքին կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասով: 

Իրավական ակտի օրինակ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետևյալ հայտարարությունը.
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին։

воскресенье, 6 апреля 2014 г.

Մաթեմաիկա. Նախագիծ առաջին:

Ֆունկցիան, դա մի փոփոխականի կախվածությունն է մյուսից: Օրինակ՝y=2x : Այս ֆունկցիայում y-ը կախված է x-ի արժեքից: Օրինակ, եթե x=4 ապա y=8:


Ֆունկցիայի գրաֆիկը ցույց է տալիս ֆունկցիայի երկրաչափական ձևը: Օրինակ՝ առաջին աստիճանի ֆունկցիայի գրաֆիկը:
Եթե a<0`
Եթե a>0`
Y=k/x ֆունկցիայի գրաֆիկը:
Ֆունկցիայի բնութագրիչները.
1. Որոշման տիրույթ
2. Արժեքների բազմություն
3. Կոորդինատների առանցքների հատման կետերը
4. Աճման միջակայքերը
5. Նվազման միջակայքերը
6. Ֆունկցիայի մինիմումները և մաքսիմումները
7. Ֆունկցիայի գրաֆիկը:


Պատմություն. Նախագծեր:

Հայոց պատմության ուսումնական նախագծեր



1.Նախագիծ
Ա.Հայաստանի ազատագրման պայքարը 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում:
Հայաստանի ազատագրման արևմտաեվրոպական կողմնորոշման պատճառները:
Քանի որ 17-րդ դարի կեսերին եվրոպան պատերազմ էր մղում Թուրքիայի դեմ հայ ժողովրդի ազատագրման ձգտումները համընկավ եվրոպական պետությունների շահերի հետ:
1677թ Էջմիածնում Հակոբ Ջուղայեցին գաղտնի ժողով է հրավիրում այնտեղ որոշվում է օգնություն խնդրել եվրոպաից: Կոստանդապոլսում կաթողիկոսը Հակոբ Ջուղայեցին մահանում է և պատվիրակությունը վերադառնում է Հայաստան,մնում է միայն Իսրայել Օրին ով մեկնում է Հռոմ,Ֆրանսիա և Գերմանիա:
Բ.Արցախի ազատագրական պայքարը 1720-ական թվականներին:
Եսայի Հասան Ջալալյանը կազմակերպեց Արցախի պաշտպանությունը որին աջակցում էին Ավան և Թարխան հարյուրապետերը:
Քաղաքական խանռնաշփոթից օգտվելովԼեզգիները ասպատակում էին Շիրբանի և Արցախի բնակավայրերը: Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայակական բնակավայրերից Արցախ ժամանեցին նաև Ավան և Թարխան հարյուրապետերն իրենց համախոհներով,արցախահայոության պայքարին ակտիվ օժանդակում էր Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանը:Արցախում կազմակերպվեցին պաշտոնական հենակետային ամրոցներ սղնախներ::
Արցախի սղնախներն էին Շուշիի,քարագլխի,ավետարանոցի,ջրաբերդի և այլն:Դրանց շնորհիվ Արցախում ստեղծվեցին յուրահատուկ կիսանկախ հայկական իշխանապետություններ:Հայկական այդ ուժերը կարող էին վարել ոչ միայն պաշտպանական այլև հարձակվողական մարտեր:
Սյունիքի ազատագրական պայքարը ղեկավարել են Դավիթ Բեկը և Մխիթար Սպարապետը 1722-1730 թվականներին:
Հայ ազատագրական ուժերը Սյունիքում համախմբված չէին,իսկ շրջակա պարսկամետ իշխանները զգալի ուժ էին ներկայացնում:Այդ խոչընդոտը հաղթահարելու համար Սյունիքից
Վրաստան էր մեկնում հայ առևտրական Ստեփանոս Շահումյանը:Նրա խնդրանքով Վախթանգ 6-րդ ի ուղարկած հայ զորավարները Դավիթ Բեկի գլխավորությամբ 1722 թվականին հասան Սյունիք:Նրանք հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջ համախմբեցին տեղի զինական ուժերը:Դավիթ Բեկի գլխավորությամբ ստողծվեց ռազմական խորհուրդ:Նա աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակեց զորքերի սպարապետ:Առաաջին հաղթական մարտը տեղի ունեցավ 1722թ. Աշնանը ջևանշիր կոչվող ցեղի դեմ:

2.Նախագիծ

Մելիք Բաղրին պատկանող Տաթև գյուղի մերձակա ամրոցի գրավումը:
3.Չավնդուրի մոտ տեղի ունեցած ճակատամարտը:
4.Զևայի և Որետանի բերդերի ազատագրումը :
5. 1727 թ. Մարտին հայկական ուժերին հաջողվում է հետ մղել թշնամու համառ գրոհները:
6.Մեղրիի ազատագրումը:

2.Նախագիծ
Հովսեփ Էմին
Ա. Համառոտ բնութագրել Հովսեփ Էմինին:
Ծնվել է 1726 թ Պարսկաստանի Համադան քաղաքում վաճառականի ընտանիքում,սովորել է Վուլվիչի ռազմական համալսարանում այնուհետև իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի ազատագրական գործին:
Ինչու Հովսեփ Էմինին չհաջողվեց իրականացնել իր ծրագիրը:
Կաթողիկոսի քայլերի ,հայերի անհամախմբվածության և ռեսուրսների պատճառով:
Նշանակությունը կայանում է նրանում,որ Հովսեփ Էմինին հաջողվեց թեկուզ դանդաղ քայլերով հայ ժողովրդի մեջ առաջացնել հայրենիքը ազատագրելու ցանկություն:
3.Նախագիծ
19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները և հետևանքները հայ ժողովրդի համար:
հետևանք. Հայաստանը դարձավ պատերազմի թաթերաբեմ սով, համաճարակ,ավերվածություններ: Արտաքին ուժերի կողմից հայ ժողովրդի ճնշման ուժեղացում:
Նշանակությունը.արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին թուրքմենչայի պայմանագրով քանի որ պատմական իրադարձությունները այնպիսի ընթացք ստացան որ Հայաստանը Ռուսաստանից անկախացավ 1991թ. սեպտեմբերի 21 –ին :

Մաթեմատիկա. Երկրորդ նախագիծ

Գծային ֆունկցիա.
Գծային ֆունկցիան у = ax + b տեսքի ֆունկցիան է:
Արժեքների տիրույթը՝ R: Աճումը և նվազումը. y=ax+b ֆունկցիան a գործակցի 0-ից մեծ արժեքների համար աճող է, իսկ 0-ից փոքր արժեքների համար՝ նվազող: Գծային ֆունկցիայի գրաֆիկը ուղիղ գիծ է, ինչից գալիս է նրա անվանումը:


Տրված երկու կետերով անցնող ուղղի հավասարումը:
Եթե՝
Իսկ՝

Ապա