пятница, 28 марта 2014 г.

Լևոն Շանթ «Հին Աստվածներ»

Սկսեմ նրանից, որ ինձ համար շատ դժվար էր հասկանալ գրողի լեզուն, միգուցե դա նաև ազդել է իմ կողմից պոեմը ընկալելու վրա։
Շատերը կմտածեն, գրվածը հեքիաթ է, սակայն են կարծում եմ, որ այսպիսի դեպքեր եղել են։ Լավ, սկսեմ վերլուծել։
Ըստ ինձ, չի կարելի եկեղեցի կառուցել սիրո համար, նաև չի կարելի եկեղեցին քանդել միայն այն պատճառով, որ այն կառուցողը հոգևոր նպատակներով չի կառուցել, սակայն քանի որ սերը նույնպես հոգևոր զգացմունք է, անվանենք՝ դավանական նպատակ։ Աբեղան, ով ինքնասպան եղավ, հոգեկան շեղումներ էր ստացել, մեր ժամանակներում նրան հնարավոր է, որ բուժեին, սակայն հազար տարի առաջ՝ ոչ։ Ըստ ինձ աբեղաները հրաժարվեցին քանդել և կառուցել եկեղեցին այն պատճառով, որ համամիտ էին ինձ հետ։
Վերջում ասեմ, որ ինձ դուր չեկավ պատմվածքը, չեմ կարող ասել, որ այն վատն է, քանի որ ամենայն հավանականությամբ ես եմ այն սխալ հասկացել։

вторник, 25 марта 2014 г.

Գրիգոր Զոհրապ «Ռեհանը»

Սկզբից ասեմ, որ Գրիգոր Զոհրապին ծանոթ էի «Այրին» ստեղծագործությունով և նրա անունը լսելով մտածում էի, նա այն գրողներից է, որոնք գրում էին այդ ժամանակների հայության խնդիրներ մասին։ Սակայն «Ռեհանը» ստիպեց ինձ մտքափոխվել։ «Ռեհանը» պատմվածք է՝ ընտ ինձ գրականության ամենալավ թեմայի, սիրո մասին։ 
Ոչ, սա սեր չե երկու հոգու միջև, չեմ ասում երկու մարդու, որովհետև կարծում եմ, որ սիրում է ոչ թե մարդը, այլ հոգին, այլ տղայի և իր իդաելի մեջ է։ Եթե այդ տղան այդ օրը չտեսներ այդ աղջկան, ապա այդ ռեհանը նա կտեսներ որպես ռեհան, այլ ոչ թե աղջիկ։ Ինձ ամենաշատը դուր եկավ պատմվածքի վարջաբանը, որով նաև կավարտեմ իմ վերլուծությունը.
Հիմա, որ տարիներ անցան անկե ի վեր, հիմա կ'օրհնեմ քեզի, ո'վ ռեհանի պզտիկ փունջ, որ ամեն սրտի մոտ բարեկամե ավելի երջանիկ ըրիր զիս գիշեր մը ողջույն:
Աղջկան մը դեմք առիր պարտելու համար զիս. աղեկ ըրիր, այն բոլոր խանդակաթ գորովին համար՝ զոր թափեցի պզտիկ թերթերուդ վրա, չեմ զղջար:
Առավոտը թող գա ուզածին չափ իր հոսած լույսին անողոք ստուգությունը թոթափելու չորս դիս:
Դուն իմ աչքիս՝ առատ գեղեցիկ մազերն ես միշտ անոր:

вторник, 11 марта 2014 г.

Լավ քաղաքացի և վատ քաղաքացի


Մենք բոլորս քաղաքացիներ ենք, անկախ տարիքից, սեռից և աշխարհայացքից, մենք բոլորս երկիր մոլորակի քաղաքացիներ ենք։ Լավ քաղաքացին նա է, ով բացի իր սեփական անձից մտածում է նաև իր շրջապատի մասին, ով խնամքով է բնության հանդեպ, հարգալից է մարդկանց հանդեպ և չի ուզում իր միջավայրից ավելին քան ինքն է տալիս։ Լավ քաղաքացին միշտ պահպանում է օրենքները և ինքն է հետևում որ օրենքները պահպանվեն։ Լավ քաղաքացին շենացնում է իր միջավայրը, իր գործերով նպաստում է շրջապտը ավելի լավը դարձնեոլուն։
Իսկ ահա վատ քաղաքացին, վատ քաղաքացին այս բոլոր կետերի հակադիր ապրելակերպով ապրող մարդն է։ 
Ես կարծում եմ, որ եթե մեզանից յուրաքանչյուրը ապրի այս կետերին համապատասխան կյանքով, ապա շուտով մենք կունենեանք առողջ հասարակություն։