пятница, 31 января 2014 г.
четверг, 30 января 2014 г.
среда, 29 января 2014 г.
Դիջի–էկո ձմեռ. Հինգերորդ օր.
Այսոր , երբ մոտեցա կերամանին , նկատեցի , որ կերամանի վրա ձյուն է նստել , որոշեցի առանց ծառ բարձրանալու թափ տալ հավաքված ձյունը առանց ծառ բարձրանալու։Դա ինձ մոտ ստացվեց , և նույնիսկ այսպես բռնած կեր ավելացնել։Կերը բավականին պակասել էր , ինչը վկայում է նրա մասին , որ իմ կերամանը ծառայում է իր նպատակին , իսկ ես չեմ կարողանում լուսանկարել նրանց։
вторник, 28 января 2014 г.
Դիջի-էկո ձմեռ. Չորրորդ օր.
Այսօր , երբ մոտեցա կերամանին նկատեցի , որ երկու թռչուններ նստած էին կերամանի վերևում: Ես հեռու գնացի , նստեցի , և սկսեցի հետևել նրանց: Միայն նրանցից մեկը մոտեցավ և մի փոքր կերավ: Երբ նրանք հեռացան , ես կեր ավելացրեցի և գնացի:
понедельник, 27 января 2014 г.
Դիջի-էկո ձմեռ. Երրորդ օր.
Այսօր երբ գնացի կեր ավելացնելու կերամանի մեջ , հանկարծ նկատեցի , որ մի ճնճղուկ կեր է ուտում իմ կերամանից , ես շատ ուրախաց երբ իմ աչքով տեսա , որ իմ կերամանը օգուտ տալիս է , չնայած մինջ այս ընկերներս ասել էին , թե տեսել են թե ինչպես է մի թռչուն հաց ուտում իմ կերամանից: Բայց ցավոք սրտի , մինչև ես հանեցի դործիքս որպեսզի նկարեմ ճնճղուկը փախավ: Չնայած նրան , որ ես չկարողացա նկարել ճնճղուկին , համարում եմ դիջի-էկո ձմեռային երրորդ օրը կայացած:
воскресенье, 26 января 2014 г.
Դիջի-էկո ձմեռ. Երկրորդ օր
Երբ այսօր գնացի կերամանիս մեջ կեր ավելացնելու , կերամանը տեղում չգտա , ինչ որ մեկը այն գցել եր։ Սակայն իմ զայրույթը երկար չտեվեց , ես գտա իմ կերամանը հինգ մետր այն կողմ։ Ես վերցրեցի , չորացրեցի և կեր ավելավրեցի կերամանի մեջ։ Ցավոք սրտի երկրորդ օրը այդքանել լավ չսկսվեց։
суббота, 25 января 2014 г.
Դիջի-էկո ձմեռ. Առաջին օր:
Բարև կրթահամալիր: Կմտածեք թե խաբում եմ , եթե ասեմ որ վաղուց էի ուզում նման մի բան անել , սակայն դա իրոք այդպես է , սակայն խոստովանեմ , որ Դիջիթեքը ինձ համար մի շարժիչ ուժ դարձավ իմ նպատակները իրագործելու հարցում:
Որպես կերակրամանի պրոտոտիպ ընտրեցի http://www.ocy.ru/2011/11/07/dostupnaya-ornitologiya կայքում գտնված կերամանների օրինակներից մեկը , այն պատճառով որ այն շատ մոբիլ է , նաև շատ հեշտ ք պատրաստելը.
Մկրատի օգնությամբ հեշտությամբ կտրեցի և պատրաստեցի կերամանը:
Անուհետև գնեցի կերը.
Որոշեցի կախել կերամանը մեր բակի ծառից , որպեսզի հետևելը հեշտ լինի
Գործը բարեհաջող ավարտին հասցնելուց հետո , տան ճանապարհին հանդիպեցի թռչունների , որոնք գետնի վրա ուտելիք էին ման գալիս և որոշեցի նրանց ևս կերակրել:
Այսքանով ավարտեցի իմ Դիջի-էկո ձմեռային առաջին որը:
понедельник, 20 января 2014 г.
Ջորջոնե
Ջորջոնեն (իսկական անուն-ազգանունը՝ Ջորջո Բարբարելլի դա Կաստելֆրանկո) հավանաբար աշակերտել է վենետիկյան դպրոցի ճանաչված նկարիչ Ջովաննի Բելլինիին: 1507–08 թթ-ին Ջորջոնեն մասնակցել է Դոժերի պալատի հարդարմանը, ստեղծել որմնանկարներ Վենետիկի գերմանական իջևանատանը (իր աշակերտ Տիցիանի հետ): Նրա ստեղծագործության մեջ գերակշռում են հաստոցային աշխարհիկ գեղանկարները:
Ջորջոնե. «Հուդիթ» (1505 թ.
|
Ջորջոնեն վերջին շրջանի գործերում («Քնած Վեներան», 1505–10 թթ., նկարն ավարտել է Տիցիանը, «Գյուղական համերգ», 1510 թ., և այլն) հստակեցրել է իր գլխավոր թեման՝ մարդու և բնության ներդաշնակ միասնությունը. նուրբ ու թափանցիկ լուսաստվերի օգնությամբ օրգանապես միահյուսել է մարդկային ֆիգուրն ու բնապատկերը:
Ջորջոնեն սկզբնավորել է XVI դարի վենետիկյան գեղանկարչության բուռն ծաղկման փուլը, մեծապես ազդել է եվրոպական գեղանկարչության վրա:
Ջորջոնեի գործերը պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Լուվր, Դրեզդենի պատկերասրահ, Էրմիտաժ, Վաշինգտոնի ազգային պատկերասրահ և այլն):
суббота, 11 января 2014 г.
Դիջիպատում
Բարև կրթահամալիր։ Ես Միրզոյան Էդգարն եմ , սովորում եմ Ավագ Դպրոց վարժարանի 11-րդ դասարամում։ Քանի որ "Մխիթար Սբաստացի" կրթահամալիրում սովորում եմ 2013 թվականի մարտ ամսից, նախորդ Digitec 2013-ին չեմ մասնակցել, բայց այս տարի իմ մասնակցությունը սկսում եմ այս իմ Դիջիպատումով:
Գլխավոր ձեռքբերում եմ համարում այս դպրոցում իրականացվող կրթական ծրագիրը, որը բավականին տարբերվում է իմ նախորդ դպրոցի ծրագրից: Չեմ ասի, որ այւն ավելի հեշտ է, բայց ավելի հետաքրքիր է կազմակերպված: Իմ ամենասիրած դասը ֆիզկուլտուրան է, քանի որ դասերից բացի հետաքրքրված եմ նաև ֆուտբոլով: Նախկինում ընտրել էի հոգեբանի ակումբը, սակայն սերը դեպի ֆուտբոլ ստիպեց ինձ այս կիսամյակ փոխել ակումբս մարզական: Սիրում եմ ճամփորդությունները, ափսոս, որ չեմ կարողացել մասնակցել բոլորին: Իմ վրա մեծ տպավորություն է թողել ընկեր Հասմիկ Ղազարյանի հետ Կոմիտասի անվան պանթեոն այցելությունը։ Սիրում եմ ընկերներիս, մեր միասնական հավաքներն ու հանդիպումները:
2014–ին ունեմ շատ նպատակներ, ուզում եմ շարունակել մասնագիտորեն զբաղվել ֆուտբոլով (ուսի վնասվածքի պատճառով ժամանակավոր չեմ կարող դա անել), սակայն դրա հետ մեկեղ նաև ավելի կենտրոնանամ ուսմանս վրա։

Подписаться на:
Сообщения (Atom)