пятница, 21 февраля 2014 г.

Կորտասար «Ճաշից հետո»

Կորտասարի պատմվածքներից որոշեցի կարդալ «Ճաշից հետո» պատմվածքը. Չգիտեմ թե ինչու, ամենայն հավանականությամբ ինձ դուր եկավ պատմվածքի անվանումը: Առաջին իսկ տողերից հասկացա, որ այս պատմվածքը հասկանալու համար պետք է ամեն մտքից հետո կանգ առնել և խորհել: «Ճաշից հետո»-ի հերոսի կյանքը դժվարացնում էր հենց ինքը՝ հերոսը, նա չէր պայքարում իր գլխավոր թշնամու՝ հասարակության դեմ: Նա ապրում էր ոչ իր ուղով, նա շեղվում էր իր ուղուց միմյայն հոր թարս հայացքի պատճառով: Նա ապրում էր մտածելով, թե ինչ անի, որ իր ծնողներին դուր գա.
Ո՞վ գիտի` իˉնչ աչքերով են ինձ նայելու հայրիկն ու մայրիկը, երբ նրան տեսնեն իմ
ձեռքին: Իհարկե, գոհ են մնալու, որ ես տարել եմ նրան կենտրոն` ման ածելու. ծնողները միշտ այդպիսի բաներից գոհ են լինում:
Ըստ ինձ Կորտասարը չի գրում, թե ինչ էակ է պատմվածքում, այն պատճառով, որ նա չի կարևորել այդ մանրուքները, ինչը ավելի է ընդգծել գլխավոր իամստը՝ մարդու կախվածությունը հասարակությունից:

Комментариев нет:

Отправить комментарий