Սկսեմ նրանից, որ ինձ համար շատ դժվար էր հասկանալ գրողի լեզուն, միգուցե դա նաև ազդել է իմ կողմից պոեմը ընկալելու վրա։
Շատերը կմտածեն, գրվածը հեքիաթ է, սակայն են կարծում եմ, որ այսպիսի դեպքեր եղել են։ Լավ, սկսեմ վերլուծել։
Ըստ ինձ, չի կարելի եկեղեցի կառուցել սիրո համար, նաև չի կարելի եկեղեցին քանդել միայն այն պատճառով, որ այն կառուցողը հոգևոր նպատակներով չի կառուցել, սակայն քանի որ սերը նույնպես հոգևոր զգացմունք է, անվանենք՝ դավանական նպատակ։ Աբեղան, ով ինքնասպան եղավ, հոգեկան շեղումներ էր ստացել, մեր ժամանակներում նրան հնարավոր է, որ բուժեին, սակայն հազար տարի առաջ՝ ոչ։ Ըստ ինձ աբեղաները հրաժարվեցին քանդել և կառուցել եկեղեցին այն պատճառով, որ համամիտ էին ինձ հետ։
Վերջում ասեմ, որ ինձ դուր չեկավ պատմվածքը, չեմ կարող ասել, որ այն վատն է, քանի որ ամենայն հավանականությամբ ես եմ այն սխալ հասկացել։