среда, 9 апреля 2014 г.

Իրավական ակտ

Իրավական ակտերն լինում են նորմատիվ, անհատական և ներքին:
Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական փաստաթուղթ է, որը ուղղված է իրավական նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը
Իրավական ակտը նորմատիվ է այն դեպքում, երբ պարունակում է առնվազն մեկ իրավական նորմ:
Նորմատիվ իրավական ակտ է համարվում նաեւ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտը, նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների իրավական նորմ չպարունակելու դեպքում:

ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտեր կարող են ընդունել՝
Ժողովուրդը (հանրաքվեի միջոցով),Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ կարգավորող հանձնաժողովներ), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության նախարարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարները (այսուհետ՝ նախարար), ինչպես նաեւ մարզպետները, Երեւանի քաղաքապետը, համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը(Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում).
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը` օրենքին կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասով: 

Իրավական ակտի օրինակ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետևյալ հայտարարությունը.
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին։

Комментариев нет:

Отправить комментарий