воскресенье, 25 мая 2014 г.

Աբու–Լալա Մահարի


Ավ. Իսահակյանը գրել է շատ բաների մասին. սիրո, կարոտի, մարդասիրության, անարդարության։ 
«Աբու–Լալա Մահարին» պոեմ է կյանքի, մարդկության և դաժանության մասին։ 
Պոեմի հերոսը արաբ բանաստեղծ է՝ Աբու–Լալա Մահարին, ով ապրելով մարդկանց մեջ ու ճանաչելով նրանց կեղծ,ապրելակերպը և գիշատիչ օրենքները, հիասթափվում է կյանքից և աշխարհից, վերցնում իր ուխտերի փոքր քարավանն ու հեռանում Բաղդադից։ Նա գնում է անապատ՝ տրվելու անապակ բնությանը, ապականված մարդկությունից ինչքան հնարավոր է հեռու։ Պոեմը՝ սկսած առաջին սուրահից կազմված է անծայրածիր ճանապարհին արաբ բանաստեղծի մտքերից՝ աշխարհի անարդար կառուցվածքի, մարդկային կեղծ հարաբերությունների և ընդհանրապես՝ կյանքի մասին։
Մահարին ատում էր աշխարհը, նրա համար սուտ է սերը, բարեկամությունը, բարին, լավը մարկդկային հարաբերությունների մեջ։ Նրա համար ավելի լավ էր ապրել մենակ, մարդկությունից հեռու, քան "կեղծ ու ժպտադեմ" մարդկանց մեջ.
"Խփեմ վրանս, օձ–կարիճների տների գլխին վրանս խփեմ,
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ կեղծ ու ժպտադեմ։"
Ըստ ինձ՝ Աբու–Լալա Մահարու համար աշխարհը իդեալական կլիներ առանց մարդու, և մարդն է իր արարքներով պղտորում սկզբնականորեն անապակ աշխարհը։ Մարդը "պատառ է խլում" իր նմանի բերնից, աշխարհը դարձնելով       գլադիատորների արենա, բայց ամենասարսափելին այն է, որ մարդը այդ մենը արդարացնում է օրենքով։ Մահարու համար օրենքը կապանք է, և նրա համար օրենքը մադու կողմից ստեղծված գիրք է, որը իրականում ուժեղի սուրն է անզորի գլխին կախված։
Հենց այդ օրենքներով է ուժեղը ճզմում թույլին, և հենց այդ օրենքների հիման վրա կառուցված աշխարհում է ամեն ինչից վերև կանգնաց "հզոր ոսկին"։ Հենց այդ "հզոր ոսկու" շնորհիվ է ապուշը դառնում հանճար, գողը՝ ազնիվ, վախկոտը՝ կտրիճ, տգեղը՝ չքնաղ և պոռնիկը՝ կույս։
Աբու–Լալա Մահարին թափառում է անծայրածիր ճանապարհներով, մարդկանցից հեռու, և միակ բանը, որ ցրում էր իր մռայլ մտքերը, դա արևելյան բնությունն էր, նրա չքնաղ գույները։ Արևելյան արևը դարձել էր արաբ բանաստեղծի գաղափարների խորհրդանիշը, նա արևի մեջ գտնում է այն ամենը, ինչին ձգտում է։
Աբու–Լալա Մահարի պոեմը մտածելու տեղիք է տալիս յուրաքանչյուր ընթերցողի և ակամա ուզում ես հեռանալ, հեռանալ, հեռանալ...


Комментариев нет:

Отправить комментарий