воскресенье, 25 мая 2014 г.

Ինչով են տարբերվում թումանյանի,տերյանի և չարենցի ոճերը...


Թումանյանի գործերը ավելի ռալիստական ոճով են գրված: Նա իր պոեմների մեջ վառ նկարագրել է հայ ժողովրդի ավանդույթները և նրանց մտածելակերպը: Պոեմները գրված են պարզ, բայց իրենց մեջ պարունակում են քննարկելի և մեծ պաշար ժամանակակից աշխարհի համար: Թումանյանը իրեն փորձել է բոլոր ոճերում և առաջին անգամ հայտնի է դարձել իր բանաստեղծություններով:
Եղիշե Չարենցը գրել է շատ երկեր բոլոր ժանրերում և երբեք չի հնանում: Չարենցի բանաստեղծությունների վրա մեծ հետք է թողել ցեղասպանությունը, քանի որ նա ժողովրդի հետ ապրել և տառապել է այդ ժամանակաշրջանում: Նա իր բանաստեղծություններից շատերում ողբերգություն գրելու հետ մեկտեղ` հույս է տալիս հայ ժողովրդին: Նրա բանաստեղծությունները շատ հեշտ են տրվում ընթերցողին, Չարենց հասկանում են և՛ պատանիները, և՛ մեծերը։ Նա այն հազվադեպ հանդիպող գրողներց է, ում ստեղծագործությունները կարդալիս չես կարողանում կտրվել գրքից և անընդհատ Չարենց ես ուզում...
Չարենցի անունը տալիս անհնար է չխոսել նրա "Ես Իմ Անուշ Հայաստանի..." օրհներգ դարձած բանաստեղծության մասին։ Հայ մարդը այդ բանաստեղծությունը կարդալիս գտնում է իր համար հարազատ տողեր, և վերջապես սիրահարվում այդ բանաստեղծությանը։
Իսկ Վահան Տերյանը եղել է քնարերգու, նրա գրելաոճը հոգեհարազատ է յուրաքանչյուր, այսպես ասած, նրբազգաց մարդու: Նրա ստեղծագործությունները գրված են առաջին դեմքից, բայց նկարագրում են շատերի զգացմունքները:
Այս երեք բանաստեղծներն անհամեմատելի են`մեծերին չեն համեմատում, իսկ նրանց ոճերի տարբերություններն արդեն ակնհայտ են դառնում յուրաքանչյուր ընթերցողի համար:

Комментариев нет:

Отправить комментарий