четверг, 5 декабря 2013 г.

Եգիպտոս


Եգիպտոս` երկիր հյուսիսային Աֆրիկայում, սակայն ներառելով նաև Սինայի թերակղզին համարվում է
ասիական պետություն։ Տարածքն է 1,001,450 քառակուսի կիլոմետր:
Եգիպտոսն ունի հրաշալի աշխարհագրական դիրք , ունի ելք դեպի ծով , արևելքում սահմանակցում է Իսրաելի հետ , հարավում `Սուդանի իսկ արևմուտքում` Լիբիաի: Հրաշալի Միջերկրական ծովի առողջարանային Ալեքսանդրիա քաղաքից դեպի  արևմուտք երկայնքով ձգվում են ոչ մեծ առողջարանային քաղաքներ, որոնցից շատերը հայտնի են ոչ միայն իրենց հիանալի կլիմայով, լողափերով, ձկնորսությամբ և բադերի որսով, այլև հետաքրքիր պատմական հուշարձաններով:
Եգիպտոսը ունի ծովային սահման Կարմիր ծովի հետ, որը ձգվում է 1000 կմ: Կարմիր ծովը աշխարհի ամենատաք, մաքուր և աղի ծովերից մեկն է: Ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը փետրվարին տատանվում է +18 °C —+26 °C , այդ պատճառով ծովափնյա հանգստի սեզոնը այստեղ տևում է ամբողջ տարին:Կարմիր ծովում Եգիպտոսի հիմնական զբոսաշրջային կենտրոններն են Հուրգադա և Սաֆագա առողջարանները: Կարմիր ծովի հարավային ափում է գտնվում Մարսա Ալամ երիտասարդ և զարգացող առողջարանային քաղաքը: Եգիպտոսի հրաշալի  կուրորտային վայրերից մեկն է համարվում Կարմիր ծովի Սինայի թերակղզին, որը գտնվում է Կահիրեից և Ալեքսանդրիայից քիչ հեռու և նրանց հետ կապվում է հիանալի ավտոմոբիլային ճանապարհով: Հարավային Սինա տանող ճանապարհը անցնում է Սուեզի ջրանցքով, որը բացվել է 1980 թվականի ապրիլին: Սինայում կան շատ լողափեր: Նրա տուրիստական կենտրոններն են համարվում Շարմ Էլ Շեյխը, Դահաբը, Նուվեյբան և Թաբան: Երկրի մակերեվույթը հիմնականում անապատային է , անապատները նույնպես տուրիստների սիրած վայրերից են : Եգիպոսը մեծ եկամուտներ ունի տուրիզմից , սակայն ինչպես նշվեց վերևում ` եգիպտոսը կառավարում է նաև սուեզի ջրանցքը , որից ունի հսկայական եկամուտներ  , նիայն 2011 թվականին ջրանցքի ապրանքաշրջանարությունից ստացված եկամուտը կազմել է $5,22մլրդ : Եգիպտոսը արտահանում է բամբակ ` տնորինում է համաշխարհային բամբակի ռեսուրսների երեք տոկոսը: Եգիպտոսը կախված է ներմուծումից: Տերրոիզմի և միջազգային կրիզիսի պատճառով տուրիզմից ստացված շահույթը ընկել է: Գյուղատնտեսությամբ զբաղվում է հասարակության 32 % , 17 %-ը արդյունաբերությունում , 51 %-ը սպասարկման ոլորտում. 2008 թվականի տվյաներուվ  աշխատազուրկ է բնակչության 8,4 %-ը , աղքատությունը կազմում է 20 % : 2008 թվականին ապրանքաշրջանարությունը կազմել է 29,9 մլրդ դոլլար հիմնական ապրանքներն են ` նավթ և նավթամթերք, բամբակ, տեքստիլ:
Հիմնական գնորդնորն են ` Իտալիա 10,3 %, ԱՄՆ 7,7 %, Իսպանիա 6,7 %, Սաուդյան Արաբիա 5 %:
Ներմուծումը 2008 թվականում `56,6 մլրդ դոլլար.`  սնունդ, քիմիական ռեսուրներ , տեխնիկայան ռեսուրսներ , փայտամթերք , վառելիք:
 Հիմնական ներմուծողներ ` ԱՄՆ 10,6 %, Չինաստան 10,2 %, Իտալիա 7,5 %, Գերմանիա 7 %, Սաուդյան Արաբիան 6 %:
Եգիպտոսը սրված հարաբերությունների մեջ է իր 3 հարեվաններից երկուսի հետ ` Սիդանի հետ Հալիբայի եռանկունու պատճառով , որը հիմա գտնվում է եգիպտոսի տիրապետության տակ և Իսրաելի ` որի հետ պատերազմել է 1979 թվականին , հաշտության պայմանագիրը գործում է մինչ այսօր , սակայն Եգիպտոսը մինչ այսոր զգույշ է Իսրաելի հետ հարաբերություններում: Եգիպտոսը ակտիվ հարաբերուռյունների մեջ է Ռուսաստանի , ԱՄՆ-ի և Ղազախստանի հետ:
Բնակչության ավելի քան 90%-ը դավանում է իսլամ, շուրջ  10%-ը` ուղղափառ քրիստոնյաներ են (Ղպտիներ): Եգիպտոսի պետական լեզուն արաբերենն է, սակայն սպասարկման ոլորտում աշխատող շատ բնակիչներ խոսում են նաև անգլերեն և ֆրանսերեն:

Комментариев нет:

Отправить комментарий