понедельник, 16 декабря 2013 г.

Գլոբալ Տաքացում

Ես որոշեցի ընտրել «Գլոբալ Տաքացումը» , քանի որ ըստ ինձ դա է ժամանակակից մարդկության գլխավոր խնդիրն է։
Այդ խնդիրը պետք է լուծի մեզանից յուրաքանչյուրը։Առաջին հայացքից անհավանական է թվում, որ մեր մոլորակը շրջապատող բարակ «թաղանթը» կարող է ինչ-որ չափով ազդել այնպիսի գլոբալ բանի վրա՝ ինչպիսին Երկրի կլիման է։ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խումբը Մեծ ութնյակի երկրների Ազգային գիտական ակադեմիաները համոզված են , որ 19-րդ դարի վերջերից սկսած Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է 0,6 աստիճան ցելսիուս ± 0,2 աստիճան ցելսիուս , և որ « տաքացումը հիմնականում մարդու գործունեության հետևանք է » , ինչն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով , ինչպիսք են ածխաթթու գազը և մեթանը : Էլեկտրակայանների , ավտոմեքենաների , գործարանների և մարդկության կողմից ստեղծված աղտոտման այլ աղբյուրները միասին մեկ տարվա ընթացքում մթնոլորտ են արտանետում մոտ 22 մլրդ տ ածխաթթու և ջերմոցային այլ գազեր : Պարարտանյութերի գոլորշիները , ածուխի այրումը և մյուս աղբյուրները տարվա ընթացքում առաջացնում են մոտ 250 մլն տ մեթան : Ի դեպ , նախաինդուստրիալ շրջանից ` 18-րդ դարի կեսերից սկսած , ջերմոցային գազերի համակենտրոնացումը 31 % -ից դարձել է 149 % : Վերոնշյալ պատճառներից բացի գիտնականների մի խումբ էլ պնդում է , որ գլոբալ տաքացումը առաջանում է արևի ակտիվության փոփոխության հետևանքով : Սակայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի 3-րդ զեկույցում նշված է , որ արևային ակտիվությունը կարող էր համարվել ջերմաստիճանային փոփոխությունների պատճառ միայն մինչև 1950 թ . , քանի որ դրանից հետո արևի ընդհանուր ազդեցությունը գրեթե 0 - ի է հավասար :Սակայն նաև պետք է ավելացնել , որ այդ հարցում քիչ չէ նաև անասունների մեղքը։ Նրանց արտանետած նյութերը շատ մեծ ազդեցություն են թողնում։ Տարեց տարի նրանց գլխաքանակը աճում է և , դա նույնպես մարդու մեղքն է։
Գլոբալ տաքացումը կանխելու ամենալուրջ որոշումը 1997 թ . դեկտեմբերին ընդունված Կիոտոի պայմանագիրն է : Ստորագրելով այն ` մասնակից կողմերը պարտավորվեցին մինչև 2013 թ . նվազեցնել 5 տեսակի վնասակար գազերի արտանետումները 5.2 % - ով : Հնդկաստանը և Չինաստանը կտրականապես հրաժարվեցին իրենց վրա որևէ պարտականություն վերցնել , իսկ ահա Ճապոնիան , Կանադան և Եվրամիության երկրները պարտավորվեցին կրճատել արտանետումները 6-8 % -ով , իսկ ԱՄՆ–ն , որը ամենաշատ էներգիա օգտագործող երկրներից է հրաժարվեց ընդունել այդ պայմանագիրը , ասելով , որ ստորագրելով դա , նրանք կկորցնեն հինգ միլլիոն աշխատատեղ , իսկ դա անթույլատրելի է։ Այն երկրները , որոնց արտանետումները կգերազանցեն նշված շեմը , կարող են գնել այդ տոկոսները ուրիշ երկրներից , որոնք ավելի քրչ են արտանետել , դրանով նաև խթանեցին երկրներին քիչ արտանետել , ինչը հետագայում կարող է վերածվել գումարի։ Սակայն այդ խնդիրը ոչ միայն պետություններինն է , այլ նաև մեր բոլորինս ։ Մեր օրերում հիմնականում բոլորը ունեն ավտոմեքենաներ , սակայն քչերն են մտածում որ ավտոմեքենայի արտանետած նյութերը հետզհետե մոտեցնում են մարդկությանը աղետի որի հետևանքները անդառնալի են , բացի դրանից շատ մեծ վնասներ է բերում նաև այն ամեն ինչը , ինչից պատրաստում են ավտոմեքենաները։ Սակայն գիտնականները գտել են նաև այս խնդրկ լուծումը , նրանք հավատում են , որ 1 դար անց բոլոր փոխադրամիջոցները կաշխատեն միայն այդ վառելիքով , և մարդկությունը վերջապես կձերփազատվի բնաջնջման սպառնացող վտանգից : 

Комментариев нет:

Отправить комментарий