среда, 25 декабря 2013 г.

Էկոհամակարգեր

1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞

Միանշանակ ամենակարևոր հատկնիշներն են հավասարակշռությունը բուսական և կենդանական աշխարի միջև , մարդու ազդեցությունը դրա վրա՝ դրանից բխում է նաև  նյութերի բաղադրությունը տվյալ էկոհամակարգում , քանի որ ի սկզբանե այն իդեալական է։Ասածիցս բխում է , որ կարևորագույն հատկանիշները դա՝ ֆլորան , ֆաունան , մարդու գործունեությունը և նյութական բաղադրությունը։

2.Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Մեզ շրջապատում են էկոհմակարգերի տարբեր տեսակներ կբերեմ երկու օրինակ՝
Հրազդան գետ.
Երևանի մեզ ամենամոտիկ բնական ջրային էկոհամակարգը դա Հրազդան գետն է։Հրազդանը ՀՀ խոշորագույն ու կարևորագույն գետերից է՝ Արաքսի ձախ վտակը , սկիցբ է առնում Սևանա լճից։Հրազդանը առաջին հերթին գետ է , այսինքն կենդանի էկոհամակարգ։Հրազդանը ունեցել է շատ հարուստ բնաշխարհ , ձկների հարուստ պաշար , որոնցից ամենամեծ հեղինակությունը , որպես համեղ կերակուր եղել է արծաթափայլ լճածածանը։

Խոսրովի արգելոց.
Որոշեցի ընտրել Խոսրովի արգելոցը որպես մյուս էկոհամկարգ , քանի որ ըստ ինձ հենց Խոսրովի արգելոցն է Հայաստանի գլխավոր «անտառը»։
Դեռ 4-րդ դարում` մոտավորապես 1700 տարի առաջ, հայ Խոսրով Բ Կոտակ արքան Գեղամա լեռների հարավային լանջերը հայտարարեց արգելոց:  Նա “անտառ տնկեց” և դարձրեց այն արքունիքի որսատեղին:Դարեր շարունակ Խոսրովի արգելոցը նշվում էր Հայաստանի պատմության մեջ որպես ազնվականների որսատեղի, և տարբեր շրջաններից, հատկապես Պարսկաստանից, բազմաթիվ ազնվացեղ կենդանիներ էին բերվում և բազմացվում Արգելոցում:
Խոսրովի անտառի ֆլորան և ֆաունան շատ հարուստ է , արգելոցի 23000 հեկտար տարածքից 9000–ը պատված է անտառներով  , իսկ ինչ վերաբերվում է ֆաունային , այն նույնպես հարուստ է , արգելոցում բնակվում են 142 տեսակ թռչուններ, որոնցից 66 գրանցված են ՀՀ Կարմիր գրքում` ներառյալ եգիպտական, սև և սպիտակագլուխ գիշատիչը, մորուքավոր հափշտակիչը, ոսկե և ավելի քիչ խայտաբղետ արծիվները և հյուսիսային բազեն։Կաթնասունները ներկայացված են 55 տեսակով, որից 18-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Դրանք են Անդրկովկասյան գորշ արջը, վարազը, լայնականջ ոզնին, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, լուսանը, գայլը, աղվեսը և շատ ուրիշները: Արգելոցում անողնաշար կենդանիները և մասնավորապես, միջատները ներկայացված են  յուրահատուկ բազմազանության հատուկ կազմով: Կան ամֆիբիաներ, 7 ձկնատեսակ և այստեղ բնակվող ավելի քան 30 սողուններ, ինչպես օրինակ` Լեվանտական իժը, Մոնտպելիեր օձը, կետավոր գաճաճը և փաթաթված գաճաճ օձը, Պլեսկեսյան մողեսը, հնգաշերտ և եռակոս մողեսը, ոսկեխոտ և Սնայդերի (Խաբեբայի) սցինկ-մողեսը, արևելյան կարճոտը և այլն:Խոսրովի արգելոցը ներառում է բազմաթիվ բնական գրավչություններ. հսկա «քարե երաժշտական երգեհոնը», առեղծվածային քարանձավներ, ստվերոտ կիրճեր և ալպիական մարգագետիններ, հնադարյան կաղնիներ և յուրահատուկ ծաղիկներ:

3.Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Օրինակը բերեմ նույնպես Հրազդան գետի և Խոսրովի արգելոցի վրա։

Մարդու ազդեցությունը Հրազդան գետի վրա.
Հրազդան գետը մարդու վատ ազդեցության վառ օրինակ է , հրազդանի վրա կառուցվել են 6 ՋԷԿ–էր , հրազդան է թափվում Երևանի և բազմաթիվ այլ բնակավայրերի չմաքրված կոյուղաջրերը , ինչխես նաև շատ ու շատ գործարանների թափոնները և այդ պատճառով միայն 2013 թվականին սատկել են հազարավոր ձկներ։

Մարդու ազդեցությունը Խոսրովի արգելոցի վրա։
Չնայած մեր պետությունը անընդհատ ասում է , որ Խոսրովի արգելոցը պետական խիստ վերահսկողության տակ է  , սակայն յուրաքանչուր սթափ գիտակցություն ունեցող մարդ հասկանում է որ դա ամենևին էլ այդպես չէ։Դրա մասին վկայում է նաև հաճախակի հանդիպվող կենդանիների մնացորդները և «քեֆերի» հետևանքները։Հուսանք որ մեր լրագրողների տանջանքները տեղ կհասնեն , և մի օր արգելոցը կպահպանվի ինչպես յուրաքանչյուր նորմալ արգելոց։

4.Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

Ա.Գրեթե ամբողջ էներգիան , որը օգտագործում են էկոհամակարգերը , գալիս է արևից։
Արևային էներգիան, որը աբիոտիկ գործոն է , մտնում է նաև ֆոտոսինթեզի գործնթացի մեջ, որը հանդիսանում է էկոհամակարգերի «լոկոմոտիվներից» մեկը։ 
Այսինքն էներգիա ասելով մենք հականում ենք Արևը։ Արևից մինչև Երկրագունդ լույսը հասնում է 8,3 րոպեում , այսինքն եթե Արևի էներգիան պակասի , ապա դրա արդյունքը երկրագունդը իր վրա կզգա շատ շուտ և դժվար թե ինչ որ կերպ կարողնա ինչ որ բան փոխել։ Բերեմ օրինակ այն բազմաթիվ աղետներից , որը կլինի օրինակ՝ անտառյին էկոհմակարգում.
Ֆոթոսինթեզ տեղի չի ունենա կամ կլինի կատաստրոֆիկ փոքր մասշտաբների一〉բույսերի մահ一〉բուսկեր կենդանիների մահ一〉ընդհանրապես կենդանական աշխարհի ոչնչացում։

Բ.Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Ֆոսֆորի կենսաբանական և կենսաքիմիական դերը կենդանի բջջի կյանքում մեծ է: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ: Առանց ֆոսֆորի հնարավոր չէ սպիտակուցների սինթեզը: Ցամաքային բույսերի և ջրիմուռների բջիջների մեջ այդ կարևոր և անհրաժեշտ տարրի պարունակությունը կազմում է 0,01-0,1%, իսկ կենդանիների բջիջներում` 0,1-ից մինչև մի քանի տոկոս: Բույսերի համար առավել մատչելի է միայն օրգանական միացությունների և հումուսի ֆոսֆորը: Հողերի հումուսային շերտը ֆոսֆորի միացությունների բնական կուտակիչ է հանդիսանում:Սրանից բխում է որ եթե ֆոսֆորի հոսքը պակասի , (չնայած դա քիչ հնարավոր է , քանի որ ֆոսֆորի շրջանարությունը համարվում է փակ) ապա մեզ սպասվում են անդառնալի հետևանքներ։

Գ.Ածխածին բառը առաջացել է ածուխ բառից, քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է 6, ատոմային զանգվածը՝ 12.011։Ածխածին տարրը շատ կարևոր է էկոհամակարգերի համար , ածխածնի առաջացրած ածխաթթու գազը կլանվում է ֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Հետագայում գլյուկոզը և այլ օրգանական նյութերը, տեղափոխվելով սննդային շղթաներով, առաջացնում են էկոհամակարգի մնացած բոլոր կենդանի օրգանիզմների հյուսվածքները:
Այսքանից հետևում է որ եթե չլինի ածխածին չի լինի կենդանի ոչ մի բան։

Դ.  Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր: Էկոհամակարգի բաղադրիչների կողմից ազոտի կլանման համար անհրաժեշտ է, որ այն հանդես գա ամոնիումի կամ նիտրատ իոնի ձևով և մտնի քիմիական նյութի կազմի մեջ: Գազային ազոտի`  ամոնյակային ձևի փոխակման գործընթացում կարևոր դեր են խաղում որոշակի ռիզոբիում տեսակի բակտերիաները, որոնք շատ են պարունակվում լոբազգի բույսերի պալարային գոյացություններում, որոնք միջավայրը հարստացնում են  բույսերի համար մատչելի ազոտական միացություններով։ Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի մատչելի ձևերը, իսկ բակտերիաները բույսերից վերցնում են սնուսնդ և ձեռք են բերում բնակատեղ: Օրգանական նյութերի ձևով, սննդային շղթաների միջոցով, ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին: Առանց ազոտի , չեն լինի սպիտակուցներ և նուկլեինաթթուներ , իսկ առանց դրանց անհնար է կյանքը։

Եզրափակում.
Ըստ ինձ այսքանը կարդալուց հետո յուրաքանչյուր մարդ հասկացավ , որ և՛ էներգիան , և՛ ֆոսֆորը , և՛ ածխածինը և՛ ազոտը՝ անփոխարինելի կենսածին տարրեր են և առանց դրանց անհար է կյանքը։

Աղբյուրներ՝ emanuelagjoyan.blogspot.com և shmoop.com։

Комментариев нет:

Отправить комментарий